խաղաղության դարաշրջան

Card Image
25.03.2024

Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն և սրա մասին նշում է նաև իշխանությունը

լուծումը իրական դիմադրությունն է

Իշխանությունը նշում է, որ միջազգայնորեն լեգիտիմ սահմանների վրա կանգնելը կնվազեցնի պատերազմի հավանականությունը, քանի որ միջազգային հանրությունը քաղաքական ճնշմամբ կպաշտպանի այդ սահմանները։ Ի թիվս այլ թերությունների, այս լուծումը ունի ևս մեկ կարևոր թերություն՝ միջազգային հանրությունը, որը լեգիտիմացրել է այդ սահմանները, գլխավորապես բաղկացած է Ռուսաստանից և Արևմուտքից։

Card Image
12.03.2024

ՆԱՏՕ-Ռուսաստան պատերա՞զմ մոտակա տարիներին

«Մարտական եղբայրություն» միաբանության վերլուծական խմբի («ՎիԿա») տեղեկանք

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև մոտակա տարիներին հնարավոր անմիջական ռազմական բախման հնարավորության մասին խոսակցություններն այս տարվա սկզբից և հատկապես վերջին շաբաթների ընթացքում ավելի ու ավելի հաճախակի ու շեշտակի են դառնում Եվրոպայում և ԱՄՆ-ում

Card Image
27.07.2023

Ղարաբաղը միայն առիթ էր և է՛

Խնդիրը Հայաստանն է ու Հայաստանի անկախությունը

Պատերազմը Ղարաբաղյան չէ, հայ-ադրբեջանական չէ, այլ ռուսական քաղաքականության մաս է, և խնդիրն էլ Ղարաբաղը չէ, այլ Հայաստանն ու Հայաստանի անկախությունը

Card Image
04.04.2023

Պարտությունից դեպի Հաղթանակ

«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարարությունը Քարվաճառի ազատագրման 30-ամյակի առթիվ

Քարվաճառը վերածվել է գերռազմականացված գոտու, որը մշտական պլացդարմ է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի դեմ, և չի դադարելու այդպիսին լինելուց՝ նույնիսկ, եթե կատարենք բոլոր վերջնագրերն ու պահանջները:\nԲայց այսօր նշում ենք 30 տարի առաջ եղած Քարվաճառի հաղթանակը, որպեսզի հիշենք մի քանի պարզ ճշմարտություն: ա. Սեփական ուժերի և ինքնազմակերպման վրա հենվելով, հնարավոր է հասնել հաղթանակի դժվարին պայմաններում բ. Ծանր պարտությունների շրջանը կարելի է շրջել փայլուն հաղթանակների շրջանի, եթե կա միտք ու կամք գ. Միջազգային հարաբերություններում գերակայող է ուժային գործոնը, իսկ հաջող դիվանագիտությունը հնարավոր է միայն ուժային գործոնի վրա հենված

Card Image
23.02.2023

Ուկրաինական պատերազմի մեկ տարին

Հայացք Հայաստանից

Ուկրաինական պատերազմը և 2020- թվականի աշնան այսպես կոչված 44-օրյա պատերազմն Արցախում իրենց էությամբ ոչ թե երկու տարբեր պատերազմներ են, այլ մեկ մեծ պատերազմի երկու տարբեր ճակատներ:

Card Image
30.01.2023

30 տարի Հաղթանակի և պարտության միջև

Հաղթանակի կորուստը, հաղթանակից հրաժարիմքը, պարտության ընդունումը չբերեց բաղձալի խաղաղության: Չէր էլ կարող բերել: Այսօր մենք առավել հեռու ենք կայուն խաղաղության հեռանկարից քան երբևէ:

Card Image
03.08.2022

Խաղաղության դարաշրջանի պանծալի լուսաբացը

«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարարությունը

Մեր միակ կոչն ու դիմումը հայ ժողովորդինն է, որն իրեն արժանի և հավատարիմ դրսևորեց թե՛ լայնածավալ պատերազմի օրերին, թե՛ հետպատարազմյան օրերին՝ եզակի հնարավորություններ տալով վերնախավերին, որոնք, սակայն չգիտակցվեցին և չօգտագործվեցին, ինչպես որ ըստ արժանվույն չգնահատվեց հայ ժողովորդի բարձր որակը վճռական պահերին:

Card Image
19.05.2022

«Պատմականորեն մեր բոլոր խոշոր հաջողությունները կապված են զինված ժողովուրդ սկզբունքի հետ»

Հատված Հ․ Տեր-Աբրահամյանի հարցազրույցից «Զինված ժողովուրդ» հայեցակարգի վերաբերյալ

Հարցն այն է, որ այն տարածաշրջանային և միջազգային իրավիճակը, որի հետևանքն էր 2020 թվականի պատերազմը, ոչ միայն չի եկել իր հանգուցալուծման, ոչ միայն չի կայունացել, ոչ միայն չի հասել նոր ստատուս քվոյի, այլև ընդհանրապես պարզ չէ, կանխատասելի չէ, և հաշվարկելի չէ այս պահին ոչ մեկի համար, և չի էլ կարող լինել՝ երբ կլինի հանգուցալուծումը, և ինչպիսին կլինի այն

Card Image
14.11.2021

ՀՀ սահմաններում տիրող իրավիճակի մասին (2021 11 15)

«Մարտական եղբայրություն» միաբանության կոչը և հայտարությունը

Այն դեպքում, երբ ակնհայտ է, որ պատերազմը Հայաստանի դեմ շարունակվում է, պաշտոնական մակարդակով հայտարարվում է «խաղաղության դարաշրջանի» սկզբի մասին՝ մի կարգախոս, որը չի համապատասխանում փաստացի իրավիճակին և դրա տրամաբանությանը: Հայ ժողովորդին պետք է ասվի իրականությունը, որքան էլ այն ցավոտ և կոշտ լինի՝ իր անկախությունն ու խաղաղությունը նա կարող է պաշտպանել միայն սեփական ուժերով

Social